Ֆիզիկա

  1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցյալ: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի նկատմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ փոխարինվում է պոտենցյալով։

2. Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Եթե մարմինների վրա ազդում են միայն կոնսերվատիվ ուժեր, ապա այդ մարմինների փակ համակարգի լրիվ մեխանիկական էներգիան մնում է անփոփոխ։

3. Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Պոտենցիալ էներգիան փոխակերպվում է ներքին էներգիայի և լրիվ էներգիան պահպանվում է:

4. Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Կապարե թիթեղը հարվածից հետո ձերք է բերում ներքին էներգիա: Ներքին էներգիան կապված է մարմնի ջերմաստիճանի հետ: Ներքին էներգիայի աճման ժամանակ աճում է նաև նրա ջերմաստիճանը:

5. Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա: Էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի անհետանում: Էներգիայի քանակն անփոփոխ է, այն կարող է միայն մի ձևից փոխակերպվել այլ ձևի:

6. Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

7. Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Երբ շարժվող մարմնի վրա ազդում են շփման կամ դիմադրության ուժեր, ապա դրանք հաղթահարելիս վատնած մեխանիկական էներգիան փոխակերպվում է մարմնի և շրջապատի ներքին էներգիայի: Օրինակ` երկնագարերը, հսկայական արագությամբ`այսինքն վայրկյանում մի քանի տասնյակ կիլոմետր, թափանցելով Երկրի մթնոլորտ, սաստիկ տաքանում են: Երկնաքարերը, մեծ արագությամբ մխրճվելով լուսնահողի մեջ, շիկանում են և ապա պայթում` Լուսնին մակերևույթին առաջացնելով խառնարաններ:

8. Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մարմինների միջև փոոխազդեցությունից և նրանց շարժման արագությունից:

9. Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Օրինակ ալյումինե լարը մի քանի անգամ ծալելով և ուղղելով՝ նկատում ենք, որ այն տաքացել է, հետևաբար՝ մեծացել է նրա ներքին էներգիան։

10. Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

Հենարանի վրա ամրացնենք բարակ պատեր ունեցող արույրե խողովակ: Դրա մեջ մի քիչ եթեր լցնենք և ամուր փակենք, խողովակի վրա պարան փաթաթենք և դրանով շփենք այն՝ արագորեն մեկ այս, մեկ այն կողմ ձգելով պարանը: Որոշ ժամանակ անց եթերը սկսում է եռալ, և առաջացած գոլորշին դուրս է նետում խցանը: Այսինքն, պարանի միջոցով աշխատանք կատարելով շփման ուժերի դեմ` բարձրացրինք խողովակի և նրանում գտնվող եթերի ջերմաստիճանը: Իսկ դա նշանակում է, որ մեծացրինք նրանց ներքին էներգիան:   Նմանատիպ եղանակով մեր նախնիները կրակ են ստացել: Դրա համար նրանք փայտի երկու կտորներ շփել են միմյանց այնքան ժամանակ

11. Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

Տաք մարմնից սառը մարմնին, կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն:

12. Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

Ջերմահաղորդմամբ

13. Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:

Տաք մարմինն իր ջերմությունը  փոխանցում է սառը մարմնին, որի արդյունքում ջերմաստիճանները հավասարվում են:

14. Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

Ջերմափոխանակությունը տեղի է ունենում տարբեր ջերմաստիճաններով նյութերի միջև, քանի որ սառույցի և ջրի ջերմաստիճանները հավասար են, ջերմափոխանակում տեղի չի ունենա։

Leave a comment